Տնօրենություն

Դպրոցի տնօրենության ճիշտ և կանոնակարգված աշխատանքը նպաստում է դպրոցում բարոյահոգեբանական առողջ ու ջերմ մթնոլորտի ստեղծմանը, գեղեցիկ, նպատակային և ուսուցողական ավանդույթների շարունակմանը, հարուստ առօրյայի կազմակերպմանը, որը նպաստում է սովորողների համակողմանի զարգացմանն ու ազգային մտածելակերպի ձևավորմանը:

Չդասակարգված

Դպրոցի մասին

Հրազդանի Պ. Սևակի անվան №8 37-ամյա դպրոցը, որը հանրապետությունում և մարզում ճանաչելի է դարձել իր աշխատանքային բարձր արդյունավետության, ուսուցիչների աննախադեպ մասնագիտական որակի, բոլոր աշխատողների` իրենց գործունեության հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումի շնորհիվ, շարունակում է իր հաղթարշավը:

Դպրոցն ունի անհրաժեշտ ուսումնանյութական և նյութատեխնիկական բազա, համապատասխան գույք, որը խնամքով պահպանվում է, տարեցտարի համալրվում և ծառայում իր նպատակին:

Դպրոցում բարձր մակարդակի վրա են գործնական աշխատանքները և ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսներին: Դպրոցի բոլոր ուսուցիչներն ունեն համակարգչային գրագիտություն և համապատասխան մասնագիտական որակավորում: Նրանց քրտնաջան աշխատանքը նպաստում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների` բարձր մակարդակով կազմակերպմանը: Վերջին հինգ տարիներին վերապատրաստվել և ատեստավորվել է ուսուցիչների 97%-ը:

Դպրոցում միշտ էլ գործել ու շարունակում են գործել տարբեր բովանդակությամբ արտադասարանական խմբակներ: Այս ուսումնական տարում դպրոցում գործում է 11 արտադասարանական խմբակ, որոնցում ընդգրկված է դպրոցի աշակերտների շուրջ 60%-ը:

Դպրոցն ունի 3 գրադարան (հայերեն, ռուսերեն, անգլերեն), որից օգտվում են նաև համայնքի անդամներ, տարբեր դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:

Դպրոցի աշակերտները ակտիվությամբ են մասնակցում նաև ասմունքի մրցույթներին, ընթերցանության օլիմպիադային և հասնում փառահեղ հաղթանակների՝ նվաճելով բարձր կարգի մրցանակներ և արտոնագրեր:

Դպրոցի կազմակերպական աշխատանքներում մեծ է նաև դպրոցի ծնողկոմիտեի, հատկապես ծնողական կոմիտեի նախագահի դերը, որը իր նվիրված գործունեությամբ նպաստում է այդ աշխատանքների կատարելագործմանն ու զարգացմանը:

Դպրոցի շենքը տիպային է և շահագործման է հանձնվել 1988 թվականին, նախատեսված է 1600 աշակերտի համար: Այժմ դպրոցում սովորում է 835 աշակերտ, աշխատում` 43 ուսուցիչ, 3 վարչական, 14 ուսումնաօժանդակ աշխատողներ:

Չդասակարգված

Համագործակցում և ծրագրեր

Դպրոցի կյանքը բովանդակալից են դարձնում միջազգային տարբեր ծրագրերը, որոնց դպրոցը ակտիվորեն մասնակցում է սկսած 1994թ-ից: 1994թ-ից առ այսօր համագործակցում ենք Խաղաղության կորպուսի հետ, դպրոցում տարբեր ուստարիներ աշխատել են ԱՄՆ-ից ժամանած վեց կամավորներ, որոնց մի մասը մասնակի ներդրում են ունեցել դպրոցի կյանքին: Դպրոցում այդ տարիներին գործել է <<Անգլիական ակումբ>> խմբակը, որին մասնակցել են ոչ միայն մեր դպրոցի, այլև տարբեր դպրոցների աշակերտներ, համայնքի երիտասարդ անդամներ:

1994թ-ից սկսած դպրոցը մասնակցել է Կրթության և լեզուների ուսումնասիրման գծով Ամերիկյան համագործակցության խորհրդի անգլերեն լեզվի ծրագրին և ամեն տարի արժանացել շնորհակալագրերի:

Դպրոցի` վերոհիշյալ ծրագրին մասնակցելը նպաստել է անգլերեն լեզվի իմացության զարգացմանը:

Դպրոցը սիստեմատիկ մասնակցել է Ազատության Աջակցության Երիտասարդության փոխանակում շարժմանը: Դպրոցի վեց աշակերտ իրենց ուսումը շարունակել են ԱՄՆ-ում, որտեղ փայլել են իրենց գիտելիքներով և կարողություններով:

Դպրոցը հանրապետությունում առաջիններից մեկը (1998թ) մասնակցեց Accsels ծրագրին և շահեց համակարգչային սենյակ: Համագործակցելով Փրոջեքտ Հարմոնի կազմակերպության հետ և մասնակցելով Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրին՝ դպրոցը համալրեց համակարգչային գույքը: Այսօր այնտեղ բարձր մակարդակով պարապվում են դասաժամեր տարբեր առարկաներից: Այս՝ 2015-2016 ուստարում դպրոցում ստեղծվել է նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգչային սենյակ, որը կապահովի կրթության և ուսումնական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

2000թ-ից դպրոցը մասնակցել է ԴԲԾ-ին, որի շրջանակներում դպրոցում գործել են գորգագործական, վոկալգործիքային, պարի խմբակներ:

2005թ-ին հաջողությամբ մասնակցել ենք <<Զանգ>> ծրագրին:

Դպրոցը 2000թ-ից սկսած համագործակցել է նաև բաց հասարակական տարբեր ծրագրերի, որոնց միջոցով իրականացվել է ուսուցիչների համակարգչային գրագիտության ապահովում, գույքի ձեռքբերում, նյութատեխնիկական բազայի հարստացում:

2003-2006թթ դպրոցում հաջողությամբ իրականացվել է <<Փիլիսոփայությունը երեխաների համար>> ծրագիրը:

Արդեն շուրջ 10 տարի է, ինչ համագործակցում ենք Պատանեկան նվաճումների կազմակերպության հետ, որի շրջանակներում 2007թ-ից առ այսօր դպրոցում գործում է Բանավեճի ակումբ: Հաջողությունները այս ուղղությամբ ևս շոշափելի են:

Դպրոցը մասնակցել է նաև ԱՄՆ ՄԶԾ-ի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ իրականացվող <<Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրին, <<Քաղաքացի նախագիծ>>

ինչպես նաև բնապահպանությանը նվիրված տարբեր ծրագրերի:

համայնքային հիմնախնդիրների հետազոտման և ուսումնական ծրագրերին,

Դպրոցը ակտիվորեն է մասնակցում <<Կենգուրու>> միջազգային, <<Русский медвежонок-ռուսերենը բոլորի համար>> և <<Մեղու>> համահայկական ծրագրերին:

Դպրոցում անցյալ` 2014թ. նոյեմբեր ամսից իրականացվում է ՄԱԿ-ի` Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող <<Տաք սնունդ>> ներդրումային ծրագիրը, որից այսօր օգտվում են դպրոցի տարրական դասարանների 450 աշակերտներ:

Չդասակարգված